Հանրային տրանսպորտի վերահսկումն ուժեղացվել է․ Գերծանրաբեռված է եղել

Հանրային տրանսպորտի վերահսկումն ուժեղացվել է․ Գերծանրաբեռված է եղել

PanARMENIAN.Net - Oգոստոսի 26-ից քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն ավելի է խստացրել հանրային տրանսպորտի վերահսկողական աշխատանքները։

Այն իրականացվել է ՃՈ հետ՝ մի քանի շրջիկ կարգախմբերով՝ առավել ծանրաբեռնված կանգառի կետերում։

Վերահսկել են հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության ընթացքը, որպեսզի բացառեն կամ նվազագույնին հասցնեն վերջին օրերին առավել հաճախ հանդիպող գերբեռնված փոխադրման դեպքերը։

Տաքսիներում խախտումներ չեն հայտնաբերվել։

Հիմնական խախտման դեպքերը գրանցվել են կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում։ Դիտարկվել է հարյուրից ավելի տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է տասնյակից ավելի գերբեռնված միկրոավտոբուս և ավտոբուս։

Կորոնավիրուսով պայմանավորված հանրային տրանսպորտի կանոններ են սահմանվել․ «Գազելներում» արգելված է երթևեկել կանգած ուղևորներով, իսկ 9 և ավելի մետրանոց ավտոբուսներում կանգնած ուղևորների միջև պետք է պահպանվի 1 մ հեռավորություն։ Վարորդները և ուղևորները պետք է լինեն դիմակով։ Տաքսիներում արգելվում է նստել վարորդի կողքին, պարտադիր է դիմակ կրել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---