Ախալքալաքում բողոքողները պահանջել են ազատել ձերբակալված 3 երիտասարդին27 օգոստոսի 2020 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-ին Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչները, որտեղ միջադեպ էր եղել եկվող ադրբեջանցիների հետ, բողոքի ակցիա են իրականացրել Ախալքալաքի ոստիկանության շենքի դիմաց։ Նրանք պահանջել են ազատ արձակել Թորիա գյուղի արոտավայրերում ծեծկռտուքի գործով ձերբակալված 3 երիտասարդին, որոնց նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել նախնական կալանքը, գրում է Jnews-ը։ «Մեր պահանջն է, որ ազատ արձակեն երիտասարդներին, որովհետև իրենք անչափահաս երեխայի են պաշտպանել: Խոտհունձի ժամանակ խնդիր է առաջացել, թուրքերը հարձակվել են մեր վրա:Թուրքերն անչափահաս երեխային ծեծել են»,- ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Թորիա գյուղի բնակիչները նշել են, որ օգոստոսի 23-ի ծեծկռտուքի մասնակիցներն ազատ շրջում են Նինոծմինդայում: «Մեր պապական 100 տարվա հողերը գնացել ենք քաղելու, թուրքն ասում է՝ չպիտի քաղես: Ոստիկանությունը մեզ համոզելով բերեց, հասցրեց այստեղ», – նշել է մասնակիցներից մեկը: Թորիա գյուղի բնակիչներն Ախալքալաքի ոստիկանության շենքի դիմացից հեռացել են պայմանով, որ 4-5 օրից տղաներին ազատ կարձակեն, հակառակ դեպքում թորեացիներն այլ քայլերի կդիմեն: Օգոստոսի 23-ին Թորիայի բնակիչների և եկվոր ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է եղել: Եկվորներն իրենց ոչխարներին արածեցրել են գյուղացիներին պատկանող արոտավայրերում, իսկ գյուղացիները դուրս են քշել անասուններին, որից հետո սկսվել է ծեծկռտուք: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ՔՕ-ի 126-րդ հոդվածի առաջին պրիմա մասով, բ և գ ենթակետրով՝ բռնություն, ինչպես նաև ՔՕ-ի 225-րդ հոդվածի երկրորդ մասով՝խմբակային բռնության կազմակերպում, ղեկավարում և այդ ամենին մասնակցություն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |