ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել ամեն միջոց՝ պաշտպանելու երեխային բռնությունից

ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել ամեն միջոց՝ պաշտպանելու երեխային բռնությունից

PanARMENIAN.Net - Պետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից, անկախ նրանից՝ դա անում է ծնողը, խնամակալը, թե երեխայի մասին հոգ տանող որևէ այլ անձ: Այդ մասին ասվում է Տավուշում երեխաների նկատմամբ բռնության մասին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ:

ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում վիճակը Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության ոլորտում, որոնք չունեն մասնագիտական անհրաժեշտ պատրաստվածություն իրենց գործառույթը պատշաճ իրականացնելու համար:

Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես բարձրաձայնել է Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության դատապարտելի վիճակի, գործառույթների բացարձակ անարդյունավետ իրականացման, վտանգավոր դրսևորումների մասին:

Ընտանիքում երեխաների նկատմամբ բռնության բացահայտման, գործերի քննության հարցերում առկա են ինչպես համակարգային, այնպես էլ օրենսդրական խնդիրներ: Անհրաժեշտ է կատարելագործել իրավապահ մարմինների արագ արձագանքը, ինչպես նաև ապահովել նրանց անհրաժեշտ մասնագիտացումը։

ՄԻՊ-ը համապատասխան գրություններ է հասցեագրել Գլխավոր դատախազություն, ոստիկանություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Տավուշի մարզպետարան, Խաշթառակ համայնքի ղեկավարին:

Խաշթառակի 57-ամյա բնակիչը 2014-ին ծնված անչափահաս թոռանը ձեռքերով, ոտքերով և փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին։ Երեխան օգոստոսի 25-ին գիտակցության չգալով մահացել է։ Պարզվել է նաև, որ երեխային ու իր 5 անչափահաս երեխային ծեծել է նաև 28-ամյա հորաքույրը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---