Moderna. Covid-19-ի դեմ պատվաստանյութն էֆեկտիվ է տարիքային բոլոր խմբերի համար27 օգոստոսի 2020 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Moderna ընկերության կորոնավիրուսի դեմ փորձնական պատվաստանյութն իրեն ցույց է տվել որպես անվտանգ և տարիքային բոլոր խմբերում իմունային պատասխան առաջացնող արտադրանք: Այս մասին, CNN-ի փոխանցմամբ, հայտարարել է ընկերության ներկայացուցիչը։ Առաջին փուլի արդյունքներով պատվաստանյութը միայն կողմնակի մեղմ ազդեցություններ է առաջացրել և իմունիտետ է ձևավորել 18-ից 70 տարեկան կամավորների մոտ։ 1-ին փուլով այն փորձարկվել է տարիքային երեք խմբում ՝ 18-ից 55 տարեկան, 56-ից 70-ը, 71 և ավելի բարձր։ Մասնակիցներին 28 օր ընդմիջմամբ պատվաստանյութի 100 մգ 2 դեղաչափ է տրվել։ Վիրուսը չեզոքացնող հակամարմինները հայտնաբերվել են բոլոր մասնակիցների օրգանիզմում։ Ամենատարածված կողմնակի ազդեցությունները եղել են հոգնածությունը, դողը, գլխացավը և մկանների ցավը։ Ախտանիշների մեծ մասը վերացել են երկու օրվա ընթացքում: Օգոստոսի 27-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը հատել է 24 մլն-ը, մահացածներինը՝ 825,000-ը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |