Փաշինյան․ ՀՀ-ում կորոնավիրուսի նոր դեպքերը կրկին նվազում են

Փաշինյան․ ՀՀ-ում կորոնավիրուսի նոր դեպքերը կրկին նվազում են

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերի նվազման միտումը, որը կանգ էր առել, նորից շարունակվում է, և դա կապված է հակահամաճարակային կանոնների պահպանման հետ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդեն գործնականում 6 օր շարունակ ունեինք 200-ից նվազ դեպք։ Երեկվա ցուցանիշը մի փոքր բարձր է՝ 203. իհարկե, նաև թեստերի ավելի մեծ թիվ ենք ունեցել: Ամեն ինչ պետք է անենք հետազոտությունների ծավալը պահելու համար»,– նշել վարչապետը։

Փաշինյանը հորդորել է առավելագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները։

Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 43,270-ի։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 864 դեպք կա, այլ պատճառով՝ 265։ Առողջացածների ընդհանուր թիվը 36,988 է։ Փաստացի բուժվողների թիվը 5153 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---