Անկախությունից հետո 1-ին անգամ ՀՀ-ում նոր բնակավայր կստեղծվի․ Ջրաձորը կվերաբնակեցվի27 օգոստոսի 2020 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ երկրում նոր բնակավայր կստեղծվի, Շիրակի մարզի Ջրաձոր համայնքը Կապսի ջրամբարի կառուցման պատճառով կտեղափոխվի այլ վայր, Կառավարության նիստին հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։ Ջրամբարի կառուցման ծրագիրն ընդհատվել էր 1988-ի երկրաշարժից հետո։ 2014-ին հայ-գերմանական ֆինանսական գործակցության շրջանակում կնքվել է 60 մլն եվրոյի համաձայնագիր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ջրամբարի կառուցմամբ հետագայում հնարավորություն է ստեղծվում մասնավոր ներդրումների համար։ «Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է լինելու, երբ մենք 0-ից բնակավայր ենք ստեղծելու, գյուղ ենք կառուցելու։ Այս ծրագիրը կարևոր է ոչ միայն Ջրաձորի և ջրաձորցիների, այլև մեր պատկերացումները 21-րդ դարի հայկական գյուղի մասին կոտկրետացնելու համար»,- ասել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ համայնքը կլինի մոդելային՝ գյուղական կյանքի կազմակերպման հետագա ընթացքի համար։ Շիրակի մարզում՝ Ախուրյանի գետահովտում դեռ 1985 թվականից նախատեսված Կապսի ջրամբարի շինարարության առաջին փուլով նախատեսվում է 25 մլն խմ տարողությամբ ջրամբարի շինարարություն, երկրորդ փուլը ենթադրում է մինչև 60 մլն խմ տարողունակությամբ ջրամբարի կառուցում։ «Գնահատման արդյունքում հաշվետվություն է կազմվել, որի արդյունքում 70-ից ավելի տնտեսություն՝ մոտ 350 մարդ հնարավոր կլինի տեղափոխել ու վերաբնակեցնել նոր տեղում, որը կլինի 60 մլն խմ ծավալով ջրամբարի հարևանությամբ, տեղը նախնական ընտրված է։ Այն կլինի նոր ռեկրեացիոն գոտում՝ նոր գյուղ»,- ասել է Տերտերյանը։ Վերաբնակեցումն իրականացվելու է Կառավարության միջոցներով։ Բնակիչների հետ քննարկումների ու փորձագիտական վերլուծությունների արդյունքում նախընտրելի տարբերակ է համարվել գյուղի ամբողջական վերաբնակեցումը։ Այն 4․9 մլրդ դրամ կարժենա։ Տերտերյանի խոսքով՝ նոր բնակավայրի նախագիծը 10 ամսվա աշխատանքից հետո միայն կարող է ներկայացվել կառավարության հավանությանը: Կառավարության նիստում կարևորվել է նաև կառուցվելիք ջրամբարի էկոլոգիական արդյունավետության հարցը։ Փոխնախարար Տերտերյանը հիշեցրել է, որ տարածաշրջանում ջրային ռեսուրսների կառավարման հարց կա։ Վարչապետը նշել է, որ ՀՀ տարածքում ձևավորվում է մոտ 7 մլրդ խմ ջրային ռեսուրս, սակայն կառավարվում է դրա չնչին՝ 10-15 տոկոսը։ 2020-ի հունիս-հուլիսին Կուր գետի ցամաքելու արդյունքում Ադրբեջանում երաշտ էր, խմելու ու ոռոգման ջրի խիստ պակաս կար։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |