«Օրենքով գող» Զապը կալանավորվել է

«Օրենքով գող» Զապը կալանավորվել է

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը բացահայտել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, ինչպես և տարբեր անձանց կողմից այդպիսի խմբավորմանը մասնակցելու ևս մեկ դեպք: Կալանավորվել է այսպես կոչված «օրենքով գող» Զապը։

Մի քաղաքացի մեկ այլ քաղաքացուց հուլիսին հափշտակել է մոտ 4 միլիոն դրամ արժողությամբ ապրանք, ինչից հետո, այսպես կոչված՝ «քրեական հեղինակություն» հանդիսացող անձի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը տվյալ անձին տարել է իր մոտ և հափշտակված ապրանքի վերադարձման հարցի շուրջ պարզաբանումներ սկսել նրա հետ: Դրա մասին տեղեկացել է այսպես կոչված «օրենքով գող» Անդրանիկ Ս.-ն։ Վերջինս, մեկ այլ անձի միջոցով, իր անունից հրահանգել է «քրեական հեղինակություն» հանդիսացող անձին դադարեցնել պարզաբանումները՝ հետագայում վերը նշված խնդիրն իր կողմից լուծելու պայմանով:

Այսպես կոչված «քրեական հեղինակությունը» այնուհետև հրահանգել է իր ղեկավարած խմբավորման անդամին հափշտակություն կատարած անձին բերել իր մոտ, ապա նրան բաց է թողել, ինչի մասին տեղյակ է պահել «օրենքով գողին»։

Դեպքի առթիվ ՔԱԳՎ-ում հարուցվել է քրգործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։ 52-ամյա Անդրանիկ Ս.-ն կալանավորված է։

Հունվարի 21-ին ԱԺ-ն ամբողջության ընդունել է «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Դրանով քրպատասխանատվություն է սահմանվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ այն պահպանելու, քրենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու և մի շարք այլ դեպքերի համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---