Փաշինյան․ Կաֆկայի «Դղյակը» պետք է դարձնել կառավարության կանոնադրության հավելված

Փաշինյան․ Կաֆկայի «Դղյակը» պետք է դարձնել կառավարության կանոնադրության հավելված

PanARMENIAN.Net - Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Կաֆկայի «Դղյակ» վեպը պետք է դարձնել կառավարության կանոնադրության հավելված։

Նիստի օրակարգում ընդգրկված նախագծի վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրնելիս՝ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ այն ՄԻՊ-ին ուղարկվել է վերջին պահին։

Աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը վարչապետի հարցին, թե երբ է վերջ դրվելու նման գործելաոճին, հայտնել է, որ շահագրգիռ մարմիններին ուղարկելու պարտականությունն արդարադատության նախարարությանն էր։

Իսկ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել է, որ մինչև վերջին պահը հայտնի չէր, թե որ գերատեսչությունն է լինելու հարցի զեկուցողը։

Դրանից հետո վարչապետը՝ հիշատակելով Կաֆկայի «Դյղակը», հանձնարարել է, որ մինչև բոլոր շահագրգիռ մարմինների հետ հարցը չքննարկվի և իրեն չծանուցեն այդ մասին, ստորագրելու չբերեն։

1922 թվականին գրված վեպի հերոսը` Կ.-ն, գալիս է Դղյակի կողմից ղեկավարվող Գյուղ։ Հիմքում անհատի և հասարակության խոր հակասությունն է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---