Գորգիսյանը վարչապետին առաջարկում է չեղարկել դիմակ չկրած անապահովների տուգանքները27 օգոստոսի 2020 - 15:50 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ դիմակ չկրելու պարտադիր պահանջը խախտելու համար որոշ քաղաքացիների տուգանքները չեղյալ համարելու խնդրանքով։ Այս մասին հայտնում է պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում: «Օգոստոսի 26-ին դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով չեղյալ համարել դիմակ կրելու ռեժիմը խախտելու համար սահմանված տուգանքները ՀՀ այն քաղաքացիների հանդեպ, ովքեր հաշվառված են անապահովության գնահատման համակարգում», - մասնավորապես գրել է նա: Հայաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված փակ և բաց տարածքներում (որոշ բացառություններով) դիմակ կրելը պարտադիր է: Չկրելու կամ սխալ կրելու համար 10,000 դրամ տուգանք է սահմանված։ Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 43,270 դեպք կա։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով Ըստ Ամիրբեկովի, այդպիսով, «Հայաստանը կկարողանա դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ հավաքել» Պեսկով. Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը սպասված է և անհրաժեշտ Հանդիպումը կայանալու է մայիսի 8–ին Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից |