Բժիշկ Հրայր Հովագուիմիանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել

Բժիշկ Հրայր Հովագուիմիանին Ազգային հերոսի կոչում է  շնորհվել

PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայտնի բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին շնորհվել է Ազգային հերոսի բարձրագույն կոչում՝ բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար։

Առաջին անգամ է, որ Ազգային հերոսի կոչմանը բժիշկ է արժանանում, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Բժիշկը պարգևատրվել է Հայրենիք շքանշանով ՀՀ-ին մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար:

Հայրենիքի շքանշանը հանձնվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանին մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար: Հայրենիքի շքանշանով պարգևատրված անձը համարվում է Հայաստանի ազգային հերոս:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---