Պուտինն ուժայինների ռեզերվ է ստեղծել Բելառուսի համար

Պուտինն ուժայինների ռեզերվ է ստեղծել Բելառուսի համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանն իրավապահ մարմինների աշխատակիցների ռեզերվ է ստեղծել Բելառուսի համար։ Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա ասել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խնդրել է իրեն իրավապահների որոշակի ռեզերվ ստեղծել։

«Եվ ես դա արել եմ»,- ասել է Պուտինը, գրում է ՌԲԿ-ն։

Ըստ նրա՝ ռուսաստանցի իրավապահները գործի չեն անցնի, քանի դեռ «ծայրահեղական տարրերը» չեն սկսել անցնել «որոշակի սահմաններ» և «մեքենաներ, տներ ու բանկեր հրկիզել, վարչական շենքեր գրավելու փորձեր անել»։

Պուտինը նշել է, որ Լուկաշենկոյի հետ բանակցութունների ժամանակ իրենք եկել են եզրակացության, որ դեռևս այդ ռեզերվը գործարկելու անհրաժեշտություն չկա։

Օգոստոսի 15-ին Լուկաշենկոն հայտարարեց, որ պայմանավորվել է Պուտինի հետ Մինսկին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ՝ արտաքին սպառնալիքների դեպքում «առաջին իսկ հարցումով»։

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններում որտեղ, ըստ ԿԸՀ-ի, 6-րդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, երկրում բողոքի ակցիաներ են սկսվել։

Photo. TASS
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---