«Նուբարաշեն» ՔԿՀ-ի 2 աշխատող է ձերբակալվել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի 2 աշխատող է ձերբակալվել

PanARMENIAN.Net - «Նուբարաշեն» ՔԿՀ-ի երկու աշխատակից է ձերբակալվել, հայտնել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Քրեական գործով մեղադրյալ Վահագն Աբգարյանին քրեակատարողական հիմնարկում մարմնական վնասվածք պատճառելու դեպքով պարզվել է, որ ՔԿՀ-ի երկու աշխատակից չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչն էական վնաս է պատճառել կալանավորված անձ Աբգարյանի իրավունքներին և օրինական շահերին:

ՀՔԾ քննիչի մարտի 5-ի որոշմամբ՝ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, կամ կալանքով՝ 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով)։

Վահագն Աբգարյանը քրեական հեղինակություն է։ Նա մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակ ձեռք բերելու, Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու մեջ։ Նրա խափանման միջոցը 2020-ի մարտին փոխվել է 15 մլն գրավի դիմաց, մայիսին սակայն Վերաքննիչը բեկանել էր այս որոշումը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---