9 փետրվարի 2009 - 18:43 AMT
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանին պատմել է Իլհամ Ալիեւի հետ անցկացրած հանդիպման արդյունքների մասին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության nախագահ Բակո Սահակյանի հետ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցերը: Ս. Սարգսյանը Բակո Սահակյանին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ցյուրիխյան հանդիպման արդյունքները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամին դիմակայելուն ուղղված համատեղ քայլերին ու այս ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր: