Ռուս հաքերը Մասկի Tesla-ի դեմ կիբերհարձակում է պատրաստել․ Նա ձերբակալված է

Ռուս հաքերը Մասկի Tesla-ի դեմ կիբերհարձակում է պատրաստել․ Նա ձերբակալված է

PanARMENIAN.Net - ՌԴ Հետախուզությունների դաշնային բյուրոն ձերբակալել է հաքեր Եգոր Կրյուչկովին, որը հարձակում է նախապատրաստել գործարար Իլոն Մասկի Tesla ընկերության համակարգչային ցանցի վրա, փոխանցում է Deutche Welle-ն։

Լուրջ հարձակման մասին Մասկն օգոստոսի 28-ին հայտնել է նաև թվիթերյան իր միկրոբլոգում։

Ըստ հրապարակումների՝ Tesla-ի համակարգչային ցանցի վրա հարձակումը լրջորեն է մշակվել։ Կրյուչկովն ու նրա խումբը գտել են ռուսախոս մի աշխատակցի, որը Tesla-ի համակարգչային ցանց մուտքի հնարավորություն է ունեցել։ Հաքեր Կրյուչկովը հուլիսի 28-ին ԱՄՆ է մեկնել տուրիստական վիզայով, հանդիպել ու $1 մլն առաջարկել Tesla-ի աշխատակցին։ Հաքերները նախատեսել են գողանալ կորպորոտիվ տվյալներն ու դրանց համար գումար պահանջել։ Հանդիպումից հետո Tesla-ի աշխատակիցը ընկերության ղեկավարությանը տեղեկացրել է ռուս հաքերի պլանների մասին։

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Իլոն Մասկի Tesla-ն էլեկտրամոբիլների արտադրությամբ է զբաղվում։ Ընկերությունը հիմնադրվել է 2003-ին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---