Oracle-ն ու Microsoft-ը TikTok-ը գնելու հայտ են ներկայացրել![]() 28 օգոստոսի 2020 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Oracle-ն ու Microsoft-ը չինական ByteDance ընկերության TikTok-ի՝ ամերիկյան հատվածը գնելու հայտ են ներկայացրել մի գործարքի շրջանակում, որը կարող է ավարտին հասցվել մեկ շաբաթվա ընթացքում, գրում է Bloomberg-ն իրազեկ աղբյուրներին հղումով։ Ընդ որում, Microsoft-ի հայտը ներառում է գործընկերություն Walmart-ի հետ, որը հաստատել է իր մասնակցությունը, գրում է «Վեդոմոստին»։ «Մրցակցային առաջարկություններն արվել են, ինչը վկայում է գործարքն ավարտին հասցնելու միտումների մասին, թեև մանրամասների մշակումն ավելի շատ ժամանակ կպահանջի»,- ասել է գործակալության զրուցակիցը։ TikTok-ում և Microsoft-ում մեկնաբանություններից հրաժարվել են։ Ավելի վաղ Microsoft-ը հաստատել էր, որ բանակցում է չինական ByteDance ընկերության հետ՝ Միացյալ Նահանգների, Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի տարածքում TikTok հավելվածի տնօրինության իրավունքները ձեռք բերելու ուղղությամբ։ Օգոստոսի 1-ին New York Times-ն իր աղբյուրին հղումով հայտնել էր, որ ամերիկյան Microsoft-ը չինական ByteDance-ի հետ բանակցություններ է վարում՝ TikTok-ը ձեռք բերելու համար և արդեն օգոստոսի 3-ին գործարքը կարող է կայանալ։ Հուլիսի 31-ին Թրամփը հայտարարել էր, որ պատրաստվում է արգելել երկրում TikTok-ը։ Իսկ ԱՄՆ պետքարտուղարը մեղադրել էր հավելվածին Չինաստանի իշխանություններին օգտատերերի անձնական տվյալներ տրամադրելու համար։ ![]() ![]() Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |