Տոնոյանը պարգևատրել է ռուս զինծառայողներին28 օգոստոսի 2020 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով պարգևատրվել են ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակվածության կանխարգելման և թեստավորման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ իրականացրած ՌԴ ԶՈւ զինծառայողները։ «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրվել են ՌԴ ԶՈւ զինծառայողներ Ալեքսեյ Սուսլոպարովը, Վասիլի Չուխրալյայը, իսկ Ալեքսեյ Ստուպնիկովը, Սերգեյ Կալգանովը, Սերգեյ Պարֆենովը, Ալեքսեյ Բիսերովը խրախուսվել են «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալով։ Ապրիլի 7-ին Հայաստան էր ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցելու, ինչպես նաև հայ գործընկերներին այդ ոլորտում իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելու նպատակով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |