Տոնոյան․ Ապրիլյանից հետո ռազմաքաղաքական իրավիճակը չի փոխվել

Տոնոյան․ Ապրիլյանից հետո ռազմաքաղաքական իրավիճակը չի փոխվել

PanARMENIAN.Net - Ապրիլյան գործողություններն ավարտվել են որոշ տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել, հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ ինքը որպես պաշտպանության նախարար հաղթելու կողմնակիցն է, փոխանցում է A1+-ը։

Նախարարը նշել է, որ Ապրիլյան պատերազմի հանգագամանքները քննող հանձնաժողվի վերջնական եզրակացությունից հետո միայն հայտարարություններ կանի։ Տոնոյանը նաև մեկնաբանել է դիտարկումը, թե հնարավոր են էական տարբերություններ քննիչ հանձնաժողովի և ՊՆ արդեն ունեցած ուսումնասիրությունների միջև։

«Այդ վերլուծությունը շատ մանրամասն է եղել, որը շատ հարցերի պատասխաններ տվել է, ընդ որում, եղել է մեծ ինքնաքննադատություն, ես կարծում եմ, որ շատ տարբերություն չի լինելու: Ուղղակի ինքնաքննադատությունը հնարավոր է որոշակի հրապարակային դառնալ, որոշակի`ոչ»,-նշել է նա:

Տոնոյանը նաև նշել է, որ օրենսդրական նոր նախագծով առաջարկվող աշխարհազորի ստեղծումը որևէ ձևաչափով պատերազմ չի ենթադրում, այն ուղղակի հասարակության պատրաստությունն է՝ արձագանքելու ռազմական բնույթի մարտահրավերներին և սպառնալիքներին:

2016-ի Ապրիլյան պատերազմից հետո ՀՀ-ում ստեղծվեց Քառօրյա ռազմական գործողությունների հարցերը քննող հանձնաժողով։ Այդ հանձնաժողովում նիստի է հրավիրվել նաև երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Վերջինս, ավելի վաղ, պաշտոնանկությունից հետո առաջին անգամ մամուլի ասուլիս էր տվել ու պատասխանել միայն Քառօրյային վերաբերող հարցերին։ Նա նշել էր, որ ՀՀ-ն այդ գործողություններում հաղթանակ է տարել։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---