Մխիթարյանի մարզաշապիկն աճուրդի է հանվել` ռասիզմի դեմ պայքարին նպաստելու համար

Մխիթարյանի մարզաշապիկն աճուրդի է հանվել` ռասիզմի դեմ պայքարին նպաստելու համար

PanARMENIAN.Net - Իտալական Roma ակումբն աճուրդի է հանել մարզաշապիկը, որը Հենրիխ Մխիթարյանը հագել էր Roma-Fiorentina հանդիպման ժամանակ։ Roma-ն այդ խաղին հաղթել էր 2-1 հաշվով, հայտնում է ակումբի կայքը։

Մարզաշապիկի վրա Black Lives Matter - Together գրությունն է, որը ռասիզմի դեմ պայքարին ակումբի նվիրվածության նշանն է։

Աճուրդից ստացված հասույթը կուղղվի Roma Cares-ին ՝ ամենաերիտասարդների շրջանում ռասիզմի դեմ պայքարի խթանմանը:

Ռասիզմի դեմ պայքարին ուղղված #blacklivesmatter շարժումը թափ է առել ԱՄՆ-ում ոստիկանության կողմկց աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։

Հենրիխ Մխիթարյանն անգլիական Arsenal ակումբի անդամ է, Roma-ի կազմում հանդես է գալիս վարձակալությամբ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---