Մասկը խոզի ուղեղում տեղադրված իմպլանտ է ներկայացրել![]() 29 օգոստոսի 2020 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Միլիարդատեր Իլոն Մասկի հիմնադրած Neuralink ընկերությունը ներկայացրել է ուղեղային իմպլանտ՝ տեղադրված խոզի ուղեղում։ Ընկերությունում հույս ունեն, որ տեխնոլոգիան թույլ կտա բուժել նյարդաբանական հիվանդությունները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Կենդանու ուղեղում արդեն 2 ամիս է 8 մմ մետաղադրամի չափի իմպլանտ է տեղադրված։ Ամեն անգամ, երբ խոզն ինչ-որ բան է հոտոտում կամ դիպչում, սարքն իմպուլսներ է գրանցում։ Մասկը հույս ունի, որ նման իմպլանտները կօգնեն բուժել Ալցհայմերի հիվանդությունը և դեմենցիան։ Նա հուսով է թույլտվություն ստանալ՝ 2020-ին սարքն առաջին անգամ մարդու ուղեղում տեղադրելու համար։ Նախկինում արդեն մի քանի նման փորձարկում արվել է, իմպլանտները թույլ են տվել մարդկանց մտքի ուժով դրան միացված ռոբոտի միջոցով պարզ գործողություններ իրականացնել։ Photo. Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |