29 օգոստոսի 2020 - 12:41 AMT
Բաքվում կարանտինը մեկ ամսով երկարաձգվել է

Ադրբեջանում մեկ ամսով երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը, միաժամանակ թուլացվել են որոշ սահմանափակումներ։ Այս մասին փոխանցում է Turan.az-ը։

Խիստ կարանտինային ռեժիմը չեղարկվել է Ջալիլիբադում, Գյանջյում, Մասալլիյում, Մինգեչաուրում, Եվլախում և ևս 5 շրջանում։ Մինչդեռ կորոնավիրուսի տարածվածության բարձր մակարդակով պայմանավորված այն պահպանվում է Բաքվում, Սումգայիթում և Ապշերոնյան շրջանում։

Ադրբեջանում կորոնավիրուսով է վարակվել մոտ 36,000 մարդ, մահացել՝ 527-ը։

Ոչ աշխատանքային օրերին հանրային տրանսպորտը կշարունակի չաշխատել, կբացվեն թանգարանները և ցուցասրահները։ Կթույլատրվեն անհատական պարապմունքները՝ 10 հոգանոց խմբերով։

Օգոստոսի սկզբին ևս մեղմվել էր Ադրբեջանում գործող խիստ կարանտինային ռեժիմը։ Չեղարկվել էր միայն SMS հաղորդագրություններով տնից դուրս գալու արգելքը։ Խիստ կարանտինային ռեժիմը սահմանվել էր հունիսին։