29 օգոստոսի 2020 - 13:07 AMT
Կորոնավիրուսի 6 նոր դեպք՝ Արցախում

Օգոստոսի 29-ի դրությամբ՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք, փոխանցում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են, 4-ը` նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ, 1-ը գտնվում էր մեկուսացման մեջ: 1 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում:

Օգոստոսի 29-ի դրությամբ Արցախում հաստատվել է 281 մարդու մոտ, որից 252-ը բուժվել է: Փաստացի բուժվում է 27 պացինետ, ընդհանուր մեկուսացված է 58 քաղաքացի: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության:

Մինչև օգոստոսի 29-ը կատարվել է 9968 փորձանմուշի հետազոտություն: