29 օգոստոսի 2020 - 14:18 AMT
Տոնոյանն ու Հարությունյանը կարևորել են Արցախի ու ՀՀ գործակցությունը պաշտպանության ոլորտում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Ստեփանակերտում կայացած հանդիպման կարևորել են պաշտպանության ոլորտում Արցախի ու Հայաստանի փոխգործակցությունը։

Նշվել է, որ այդպիսի գործակցությունը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման կարևոր նախապայմաններից մեկը:

Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, քննարկվել են բանակաշինությանն առնչվող մի շարք հարցեր:

Պահեստազորայինների մասնագիտական ունակությունները բարձրացնելու, ինչպես նաև բանակում ներդրված նորամուծություններին վերջիններիս ծանոթացնելու նպատակով, ՊԲ ընթացիկ ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն, օգոստոսի 23-ից մեկնարկել են ուսումնավարժական հավաքներ, որին մասնակցում են պահեստազորում գտնվող հակատանկային հրթիռային համալիրի օպերատորները։