Մինասյանը Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել ու հորդորել գնահատել տաղանդներին

Մինասյանը Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել ու հորդորել գնահատել տաղանդներին

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ինսթագրամյան իր էջում Հենրիխ Մխիթրարյանի, Մարկոս Պիզելիի ու Արազ Օզբիլիսի հետ ու հորդորել գնահատել տաղանդներին։

Մինասյանը լուսանկարը հրապարակել է ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքականի առաջիկա հանդիպմանը չմասնակցելու և այդ առիթով հնչած քննարկումների ֆոնին։

«Կան արժեքներ, որոնք մնայուն են, իսկ անցողիկ հողմերը փոշիանում են ժամանակի մեջ։ Գնահատենք մեր տաղանդներին, ովքեր աշխարհում ճանաչելի և լսելի են դարձնում մեր ձայնը։ Գնահատենք և հպարտանանք մեր հայրենիքի նվիրյալներով»,-գրել է նա։

Վարդան Միասյանը Հայաստանի հավաքականը գլխավորել է 2009-2013 թվականներին, ինչպես նաև 2018-ին՝ մի քանի ամսով։ Մինասյանը մարզել է հավաքականի ներկայիս ավագ Մխիթարյանին։

Ավելի վաղ Մխիթրայանին աջակցող հայտարարությամբ էր հանդես եկել նաև ՀՖՖ նախկին նախագահ, հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանը։

Օգոստոսի 27-ին հայտարարվեց, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի թիմի առաջիկա հանդիպումներին Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի դեմ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հայտնել է, որ Մխիթարյանն իր հետ զրույցում ասել է, թե լավ մարզավիճակում չէ։ Այս շրջանում սակայն, Մխիթրայանի՝ հավաքականի հանդիպմանը չմասնակցելու որոշումը մեկնաբանում էին ՀՖՖ ներկայիս ղեկավարության հետ ունեցած կոնֆլիկտներով։ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, ով ՀՖՖ գործկոմի նախկին անդամ էր, ՀՖՖ նախագահի ընտրությունը «խայտառակ շոու» էր անվանել։ Նա նաև հայտարարել էր, թե խոսակցություններ են եղել՝ Մխիթարյանին հավաքական չհրավիրելու մասին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---