Փարիզում պղծել են Կոմիտասի հուշարձանը

Փարիզում պղծել են Կոմիտասի հուշարձանը

PanARMENIAN.Net - Փարիզում պղծել են հայ մեծանուն երգահան և կոմպոզիտոր, Հայոց ցեղասպանության ականատես Կոմիտասի հուշարձանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Անժելա Կժդրյանը։

«Վանդալիզմը կորոնավիրուսի օրերին... Փարիզում Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող` Կոմիտասի արձանի վրա գրել են «Կեղծիք է»,- ասվում է գրառման մեջ։

Կոմիտասի հուշարձանը հավերժացնում է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Դրա վրա գրված է. «Ի հիշատակ Կոմիտաս վարդապետի և 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1․5 միլիոն զոհերի»:

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտել է Փարիզում Կոմիտաս Վարդապետի արձանի պղծումը, որը ժխտողականության դրսևորում է, «մի հուշարձանի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների, ինչպես նաև Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին»։

Հուշարձանը կանգնեցվել է Փարիզի կենտրոնում 2003-ին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---