Էրեբունի ԲԿ-ից դուրս են գրվում Covid-19-ով վերջին հիվանդները

Էրեբունի ԲԿ-ից դուրս են գրվում Covid-19-ով վերջին հիվանդները

PanARMENIAN.Net - 6 ամսյա պայքարից հետո Էրեբունի ԲԿ-ից դուրս են գրվում Covid-19 վարակով վերջին հիվանդները: Այդ մասին ասվում է բուժկենտրոնի ֆեյսբուքյան հրապարակման մեջ։

«Բժշկական կենտրոնն անցնում է իր բնականոն աշխատանքային ռիթմին»,- ասվում է գրառման մեջ։

Covid-19 ախտորոշմամբ առաջին հիվանդը ԲԿ-ում գրանցվել է մարտի 30-ին, որն ընդուվել էր ծայրահեղ ծանր վիճակում և դուրս է գրվել ապաքինված։

Մարտի 27-ից Էրեբունի ԲԿ-ի մահճակալային ֆոնդի 10%-ն առանձնացվել էր բացառապես կորոնավիրուսով պացիենտների բուժօգնության համար։ 3500 հիվանդի մոտ ախտորոշվեց կորոնավիրուսին բնորոշ Covid-19-ը թոքաբորբ։ Վերակենդանացման նոր բաժանմունք բացվեց։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---