Ծեծկռտուք՝ Գորիսի քաղաքապետի մասնակցությամբ

Ծեծկռտուք՝ Գորիսի քաղաքապետի մասնակցությամբ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 28-ին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ վիճաբանություն ու ծեծկռտուք է եղել, միջադեպն արձանագրվել է վիճաբանության վայրում տեղադրված տեսախցիկով, փոխանցում է Shamshyan.com-ը։

Գորիսի ոստիկանները պարզել են, որ միջադեպը տեղի է ունեցել գիշերը ժամը 01:00-ի սահմաններում՝ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում։

Պարզվել է, որ քաղաքացի Արթուր Գյուրջյանի հետ վիճաբանել են Գորիսի բնակիչներ Առուշ Առուշանյանը, վերջինիս բարեկամը՝ 36-ամյա Էրիկ Աղաջանյանը և 30-ամյա Հարութ Լալազարյանը:

Առուշանյանը Գորիսի քաղաքապետ է ընտրվել 2017-ին։ Մինչ այդ նա 2016-ին ՀՀԿ-ից պատգամավոր է եղել, ավելի վաղ էլ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին ծրջանառվում, թե Առուշանյանը Գորիսի ավագանու անդամներից մեկին է ծեծել՝ աշխատանքային հարցերի շուրջ քննարկման, անհամաձայնության պատճառով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---