ՀՀ-ում կորոնավիրուսից ևս 72 մարդ է ապաքինվել. 3 մահ կա![]() 31 օգոստոսի 2020 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում օգոստոսի 31-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 43,781-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 31-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Նախորդ օրը՝ օգոստոսի 30-ը կիրակի էր և ախտորոշիչ լաբորատորիաներից շատերը չեն աշխատել։ Մահվան ևս 3 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 879 դեպք կա, այլ պատճառով՝ 268։ Ապաքինվել է ևս 72 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 37,722 է։ Փաստացի բուժվողների թիվը 4912 է։ Մեկ օրում թեստավորվել է 490 մարդ։ Ընդհանուր առմամբ, 205,940 թեստ է արվել։ ![]() ![]() Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |