Արոնյանը, Դանիելյանն ու Սարգսյանը քննադատել են ՖԻԴԵ-ի «խայտառակ գործելակերպը»

Արոնյանը, Դանիելյանն ու Սարգսյանը քննադատել են ՖԻԴԵ-ի «խայտառակ գործելակերպը»

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի հավաքականի առաջատարները շարունակում են քննադատել շախմատի միջազգային ֆեդերացիային՝ օնլայն Օլիմպիադայում «խայտառակ» որոշումներ կայացնելու համար։

Մասնավորապես, հավաքականի առաջին տախտակ, լիդեր Լևոն Արոնյանը թվիթերում #1984 հեշթեգով (Ջորջ Օրուելի «1984» հակաուտոպիական վեպը) գրել է․ «Պետք է ենթադրել, որ ինչպես միշտ, մեզնից ոմանք քիչ անջատված են ինտերնետից, քան մյուսները»։

«Ինչպիսի խայտառակություն։ Արկադի Դվորկովիչ (ՖԻԴԵ-ի նախագահ) և Էմիլ Սուտովսկի (ՖԻԴԵ-ի գլխավոր տնօրեն), դուք ձախողեցիք։ Դուք ամբողջ շախմատային աշխարհին ցույց տվեցիք, որ չունեք բարոյական սկզբունքներ»,– գրել է Գաբրիել Սարգսյանը։

Իսկ էլինա Դանիելյանը նշել է, որ այս ամենից հետո համապատասխան մարդիկ պետք է հրաժարական տան, քանի որ սա մեծ խայտառակություն է շախմատի համար։

Շախմատի օնլայն Օլիմպիադայում Chess.com հարթակի սերվերային խափանումից հետո Հայաստանը հրաժարվել էր մասնակցել մրցաշարին։ Շախմատի համաշխարհային ֆեդերացիան փորձում էր մեղքը բարդել հայ շախմատիստի՝ վատ համացանցի վրա, այնինչ հայկական կողմին հաջողվել է ապացուցել, որ խնդիրը կապված էր կազմակերպիչների սերվերների հետ։

Այնուամենայնիվ, այսքանով հանդերձ ՖԻԴԵ-ն չի ընդառաջել հայկական կողմի պահանջին՝ շարունակելով պարտիան նույն քայլից, իսկ ՀՀ-ն հրաժարվել է իր հետագա մասնակցությունից։

Chess.com-ի սերվերի ստեղծած խնդիրներն այսքանով չեն ավարտվել։ Եզրափակիչ փուլում սերվերի խափանման պատճառով ՖԻԴԵ-ի որոշմամբ միաժամանակ հաղթող են դարձել թե Հնդկաստանը, թե Ռուսաստանը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---