Ինդոնեզիայում կորոնավիրուսի շտամի մուտացիա են գտել31 օգոստոսի 2020 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Ինդոնեզացի գիտնականները պարզել են, որ երկրում փոխվել է կորոնավիրուսի շտամը, այն գիտական շրջանակում «Մուտացիա D614G» անունն է ստացել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նախնական տեղեկություններով՝ երկրում ձևափոխված վիրուսը կրում է վարակակիրների 40%-ը։ Գիտնականների խոսքով, սակայն, ավելի հստակ պատկեր ստանալու համար լրացուցիչ հետազոտություններ են պետք։ Կորոնավիրուսի D614G մուտացիայի դեպքում, ըստ գիտնականների, վիրուսի տարածումն ավելի արագ է ընթանում։ Ամեն դեպքում, գիտականորեն ապացուցված չէ, որ մարդն ավելի դժվար է հաղթահարում այդ վարակը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռ 2020-ի փետրվարին էր հայտարարել, որ վիրուսը մուտացիաների է ենթարկվում։ Ինդոնեզիայում օգոստոսի 31-ի դրությամբ 172,000 վարակակիր կա, 7300 մարդ մահացել է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |