Տոնոյան․ Նորաստեղծ աշխարհազորը զենք կստանա

Տոնոյան․ Նորաստեղծ աշխարհազորը զենք կստանա

PanARMENIAN.Net - Հայաստանում ստեղծվելիք աշխարհազորի ուժերին զենք է բաժանվելու, կանոնակարգվելու է զենքի պահպանումն ու կիրառումը։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նրա խոսքով՝ զենք կստանա մոբիլիզացիոն այն ռեսուրսը, ռեզերվները, որոնք կցագրված չեն հայկական զինված ուժերի համալրման գործընթացին։

Նախարարը նշել է, որ աշխարհազորի ստեղծումը ռազմականացում չէ․ «Մեր քաղաքացիական ժողովուրդն է, որն ընդգրկվելու է երկրի պաշտպանությանը և պաշտպանունակության ամրապնդմանը»։

Տոնոյանի փոխանցմամբ՝ նոր աշխարհազորը Երկրապահ կամավորական կառույցի հետ փոխլրացնող, փոխինտեգրված կառույց է լինելու, և շատ հնարավոր է՝ որոշ ուղղություններով հենց երկրապահի կառույցները լինեն աշխարհազորային ստորաբաժանումների հիմքը։

ՊՆ-ն առաջարկել էր պաշտոնապես աշխարհազոր ստեղծել, օրենքի նախագիծը հանրային քննարկման է դրվել։

Հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց է տվել, որ դրանց ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն, ահաբեկչական, հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի կիրառմամբ։ Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով Հայաստանին անհրաժեշտ է աշխարհազոր։

Ըստ նախագծի՝ լինելու են առանձին ստորաբաժանումներ, քաղաքի ղեկավարի տեղակալը համայնքի բրիգադի հրամանատարն է լինելու, իսկ գյուղական համայնքի ղեկավարի տեղակալը՝ համայնքի գումարտակի հրամանատարը:

 Ուշագրավ
Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը
Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն
Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է
---