ՅՈւՆԻՍԵՖ-ը կօժանդակի նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող 3110 երեխայի

ՅՈւՆԻՍԵՖ-ը կօժանդակի նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող 3110 երեխայի

PanARMENIAN.Net - ՅՈւՆԻՍԵՖ-ը միանվագ դրամական օգնություն կտրամադրի 0-18 տարեկան 3110 երեխայի: Ծրագրի շահառու են հանդիսանում Հայաստանի ամբողջ տարածքում բնակվող, նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող երեխաները:

Աջակցության տրամադրման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև:

Միանվագ դրամական օգնությունը կկազմի 26,500 դրամ՝ յուրաքանչյուր երեխայի համար:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 82,415,000 դրամ: Աջակցության գումարի չափը որոշվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ՝ հիմնվելով նախկին սոցիալ-տնտեսական աջակցության փաթեթների և նվազագույն սպառողական զամբյուղն ապահովելու համար անհրաժեշտ միջոցների հաշվարկի վրա:

Աջակցությունը տրամադրվելու է ամսական ընտանեկան նպաստների վճարումների հետ համատեղ՝ գործակցության վերաբերյալ փաստաթղթի ստորագրման պահից մեկ-երկու ամսվա ընթացքում։

ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը Սոցապ նախարարության հետ համատեղ մշակել է նաև տեղեկատվական փաթեթ՝ ծրագրի շահառու հանդիսացող հաշմանդամություն ունեցող 3110 երեխայի ծնողների և խնամակալների համար, որը կբաշխվի «Հայփոստի» աջակցությամբ:

Աջակցությունը տրամադրվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և ՀՀ կառավարության միջև գործակցության 2016-2020 թթ. ծրագրի համաձայն, ինչպես նաև 2019-2020 թ. գործողությունների երկամյա ծրագրի, ՄԱԿ-ի Covid-19 բազմոլորտ արձագանքման և ՄԱԿ-ի համատեղ «Covid-19-ը և կայունությունը Հայաստանում՝ խոցելի մարդկանց և համայնքների վրա սոցիալ-տնտեսական ազդեցության մեղմման» ծրագրի շրջանակում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---