Լիտվան, Լատվիան և Էստոնիան պատժամիջոցներ են սահմանել Բելառուսի դեմ

Լիտվան, Լատվիան և Էստոնիան պատժամիջոցներ են սահմանել Բելառուսի դեմ

PanARMENIAN.Net - Լիտվան, Լատվիան և Էստոնիան պատժամիջոցներ են սահմանել Բելառուսի 30 պաշտոնյայի, այդ թվում՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ։ Այդ մասին տեղեկացրել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։

Պաշտոնյաներին արգելվում է մուտքը մերձբալթյան այդ երկրներ, գրում է ՏԱՍՍ-ը՝ Reuters-ին հղումով։

Նաուսեդան հայտարարել է նաև, որ առաջիկայում պատժամիջոցների ենթակա պաշտոնյաների ցանկը կարող է ընդլայնվել։

Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո Բելառուսում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Ընդդիմությունը պնդում է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Ըստ պաշտոնական տվյալների՝ նա հավաքել է ձայների 80.1%-ը, իսկ նրա հիմնական հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան՝ 10.1%:

Բողոքի ցույցերը երկրի իշխանությունների դեմ չեն դադարում։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---