Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհը բեռնատարների համար փակվել է

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհը բեռնատարների համար փակվել է

PanARMENIAN.Net - Մինչև սեպտեմբերի 6-ը Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհը փակ է բեռնատար մեքենաների երթևեկության համար։

Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի Ալավերդի քաղաքի «Էնգելս» թաղամասում հենապատի կառուցման և իրականացվող հանույթի ընթացքում պարզվել է‚ որ գրունտներն անկայուն են և վտանգավոր բեռնատար մեքենաների երթևեկի համար։

Բեռնատարների վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհը շրջանցել Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան ճանապարհով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---