Պուտինն ու Լուկաշենկոն սեպտեմբերին կհանդիպեն Մոսկվայում

Պուտինն ու Լուկաշենկոն սեպտեմբերին կհանդիպեն Մոսկվայում

PanARMENIAN.Net - ՌԴ և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն առաջիկա 2 շաբաթում կհանդիպեն Մոսկվայում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա հավելել է, որ ժամկետները համաձայնեցվում են, բայց նախագահները պայմանավորվել են, որ դա կլինի առաջիկա շաբաթներին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այսինքն 2 շաբաթվա ընթացքում այդպիսի հանդիպում հաստատ կլինի»,- ասել է խոսնակը։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել հանդիպել Մոսկվայում։ Դա նախագահների 6-րդ հեռախոսազրույցն էր վերջին շրջանում։

Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո Բելառուսում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Ընդդիմությունը պնդում է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Ըստ պաշտոնական տվյալների՝ նա հավաքել է ձայների 80.1%-ը, իսկ նրա հիմնական հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան՝ 10.1%:

Բողոքի ցույցերը երկրի իշխանությունների դեմ չեն դադարում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---