Ինչու է ձերբակալվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետը. ՀՔԾ-ն մանրամասնել է

Ինչու է ձերբակալվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետը. ՀՔԾ-ն մանրամասնել է

PanARMENIAN.Net - «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Սամվել Մկրտչյանը ձերբակալվել է դատապարտյալ, քրհեղինակություն Վահագն Աբգարյանի մարմնական վնասվածք ստանալու դեպքով կեղծ զեկուցագիր կազմելու, պաշտոնեական կեղծիքի դրդելու համար։

Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ ՔԿՀ նախկին պետն անձնական շահագրգռվածությունից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և աշխատակիցներին դրդել պաշտոնեական կեղծիքի:

Ըստ ՀՔԾ-ի՝ 2020-ի փետրվարին Աբգարյանին ՔԿՀ պետի մոտ ուղեկցելու պատրվակով դուրս են հանել խցից, ուղեկցել ընդունելությունների համար նախատեսված սենյակ, որտեղ էլ նրա հետ մի խումբ դատապարտյալներ են վիճաբանել, հարվածներ հասցրել։

Տվյալներ կան, որ Վահագն Աբգարյանի՝ մարմնական վնասվածք ստանալու դեպքը թաքցնելու համար Մկրտչյանն աշխատակիցներին դրդել է պաշտոնեական կեղծիքի․ հանձնարարել է կազմել իրեն հասցեագրված զեկուցագիր, թե իբր Աբգարյանն իր խցի սանհանգույցից դուրս գալուց հետո սայթաքել, վայր է ընկել և մարմնական վնասվածք ստացել: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---