30%-ով բարձր աշխատավարձ` սահմանամերձ բնակավայրեր գործուղվող ուսուցիչներին

30%-ով բարձր աշխատավարձ` սահմանամերձ բնակավայրեր գործուղվող ուսուցիչներին

PanARMENIAN.Net - Սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ գործուղված ուսուցիչներին կտրվի բնակարանային վարձի գումար՝ ըստ մարզերի սահմանաչափի՝ 13,000-33,000 դրամ, աշխատավարձի հավելում` 30%-ի չափով: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել։

Դրանով նախատեսվում է, որ կփոխհատուցվեն ուսուցչի գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` մինչև 50 կմ ճանապարհի համար` 10,000 դրամ, 50 կմ-ից ավելի յուրաքանչյուր 50 կմ համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50,000 դրամը (նախկինում հատկացվել է գույքի տեղափոխման գումար` 15,000 դրամ):

Նախատեսվում է նաև տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս՝ միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով։

Կոմունալ ծախսերի համար ըստ նախագծի կհատկացվի ամսական 10,200 դրամ։

Նախագծով նախատեսվում է, որ գործուղված մասնագետներին պետբյուջեի միջոցների հաշվին լրացուցիչ կհատկացվի մասնագետի և ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով։

Նոր կարգն ուժի մեջ կմտնի 2021-ի հունվարի 1-ից: Իսկ մինչև այդ՝ ՀՀ կառավարության 2003-ի որոշմամբ պետական ուսումնական հաստատություններ գործուղված մասնագետների հետ կնքված պայմանագրերը կպահպանեն իրենց ուժը մինչև 2020-2021թ. ուսումնական տարվա ավարտը։ Ակնկալվում է, որ նոր կարգը կլրացնի հեռավոր համայնքներում ուսուցիչների պակասի խնդիրը։

 Ուշագրավ
Նա տեղեկացրել է նաև, որ կորոնավիրուսի հետևանքով հոսպիտալացված 2009 քաղաքացիներից 102-ն են պատվաստված
Լեհաստանի դեսպանությունը բարձր է գնահատում ՀՀ առողջապահության նախարարություն հետ գործակցութունը
Տեսուչին ևս մեղադրանքն է առաջադրվել, ստացված վկայականները ճանաչվել են անվավեր
Հույս ունենք, որ առաջիկա 1 շաբաթում այդ տվյալները նույնպես կնվազեն»,– նշել է Ավանեսյանը
---