«Արեւելյան գործընկերությունը» կարող է մեծ դեր կատարել Հարավային Կովկասում երկխոսության հաստատման գործում

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեծ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի վրա: Այն երկխոսության սկիզբ կհանդիսանա երկրների միջեւ եւ այդ առումով «Արեւելյան գործընկերությունը» կարող է մեծ դեր կատարել»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի եւ Վրաստանի գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը: Նրա խոսքերով, Հարավային Կովկասի երկրները, որ ընտրել են զարգացման եվրոպական ուղին, պետք է հստակ գնան այդ ճանապարհով: «Դա մի գործընթաց է, որ պետք է մշտական լինի: Պետք չէ մոռանալ, որ երկխոսության միջոցով ավելի հեշտ է շփման եզրեր գտնել: Ուստի ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նման երկխոսությունը կայանա»,-ասել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    ---