Ծանրորդ Լալայանը` առցանց մրցաշարի հաղթող

Ծանրորդ Լալայանը` առցանց մրցաշարի հաղթող

PanARMENIAN.Net - Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացված առցանց մրցաշարի հաղթող: Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Մրցաշարում Հայաստանը ներկայացրել են նաև Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ): Գասպարյանը 381 կգ արդյունքով (170 կգ + 211 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 355 կգ արդյունքով (165 կգ + 190 կգ) զբաղեցրել չորրորդ հորիզոնականը:

Առցանց մրցաշարին մասնակցել է 30 երկրի 109 մարզիկ, որոնցից շատերի համար Covid-19-ի համավարակով պայմանավորված՝ այս տարվա մարտից ի վեր սա առաջին մրցումն էր:

 Ուշագրավ
Այսպիսով Հայաստանը Տոկիոյում 4 մեդալ է նվաճել՝ 2 արծաթ և 2 բրոնզ
29-ամյա մարզիկը հավաքել է 14․733 միավոր
Եզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի ՌԴ-ն ներկայացնող Մուսա Եվլոևը
Նա միակ մասնակիցն էր ՀՀ-ից ձյուդոյի մրցաշարում
---