Ցեղասպանությունից մարդկանց փրկած ռուանդացին ձերբակալվել է

Ցեղասպանությունից մարդկանց փրկած ռուանդացին ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Ռուանդայում հյուրանոցի տեր Պոլ Ռուսեսաբաջինան, որը հազարից ավելի ռուանդացիների կյանքեր է փրկել ցեղասպանությունից՝ պատսպարելով նրանց, ձերբակալվել է ահաբեկչության հետ կապ ունեցող հանցագործությունների կասկածանքով, հայտնում է CNN-ը։

66-ամյա Ռուսեսաբաջինան մեղադրվում է ծայրահեղական զինված ահաբեկչական կազմակերպության հիմնադիր, առաջնորդ և հովանավոր լինելու համար։

Նա Ռուանդայում չի բնակվում 1996 թվականից՝ իր վրա մահափորձից հետո։ Հայտնի չէ, թե որ երկիրն է օգնել Ռուանդայի իրավապահներին ձերբակալել Ռուսեսաբաջինային։

Նրա թիմակիցները և անձամբ ինքը՝ Ռուսեսաբաջինան, կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է երկրի նախագահ Պոլ Կագամեի կառավարության կողմից՝ վերջինիս քննադատելու համար։

1990-ականների սկզբին ժամանակավոր կառավարության իրագործած Ռուանդայի ցեղասպանության ժամանակ մոտ 1 մլն մարդ է զոհվել։

Ռուսեսասբաջինային, որն այդ ժամանակ աշխատում էր տեղի հոթելներից մեկում որպես մենեջեր, հաջողվել է հյուրանոցի հարկի տակ պատսպարել հազարից ավելի մարդու և փրկել նրանց։ Հոլիվուդյան Hotel Rwanda ֆիլմը նրա սխրագործության մասին է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---