Ավստրալիայում Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումներ են սկսել31 օգոստոսի 2020 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերրայում սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, 80 կամավոր կստանա ամերիկյան Novavax ընկերության մշակած դեղամիջոցը, ևս 80-ը՝ պլացեբո, գրում է ՏԱՍՍ-ը։ Կլինիկական զանգվածային փորձարկումներին ԱՄՆ-ից ու Ավստրալիայից միաժամանակ մոտ 1500 մարդ է մասնակցելու։ Փորձարկումների համար Կանբերրան է ընտրվել, քանի որ այն Ավստրալիայի միակ շրջանն է, որտեղ արդեն երկու ամիս է, ինչ կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի գրանցվել։ Մասնագետները սակայն, դեռ վաղ են համարում դեղամիջոցն աշխատող որակել, քանի որ բժիշկները պետք է վստահ լինեն դրա անվտանգության մեջ։ Դեղամիջոցը դեռևս 49 կամավոր է ստացել, իսկ մնացածը նախքան պատվաստվելը վերջնական բուժզննում են անցնում։ Առաջին պատվաստումից 6 ամիս անց նրանց կրկնակի պատվաստում է սպասվում, որից հետո պետք է պարբերաբար անալիզներ հանձնեն, որպեսզի բժիշկները կարողանան գնահատել կորոնավիրուսի դեմ իմունիտետի ձևավորումն ու դրա արդյունավետությունը։ Ակնկալվում է, որ հետազոտությունների արդյունքները պատրաստ կլինեն 2020-ի վերջին։ Աշխարհում կորոնավիրուսով վարակված է 25․2 մլն-ից ավելի մարդ, մահվան 846,000-ից ավելի դեպք է գրանցվել։ Մի շարք ընկերություններ ու երկրներ պանդեմիայի ընթացքում մշակում են վիրուսի դեմ պայքարի իրենց պատվաստանյութերը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |