AstraZeneca-ի պատվաստանյութը փորձարկումների 3-րդ փուլում է

AstraZeneca-ի պատվաստանյութը փորձարկումների 3-րդ փուլում է

PanARMENIAN.Net - Բրիտանական AstraZeneca Plc ընկերությունն ԱՄՆ-ում սկսել է մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի լայնամասշտաբ փորձարկումները։ Ընկերությունը նախատեսում է դրանց ներգրավվել մինչև 30,000 մեծահասակի, փոխանցում է Fortune-ը։

Կորոնավիրուսի դեմ այս պատվաստանյութը մշակում են Օքսֆորդի գիտնականները, այն համարվում է ամենամեծ պոտենցիալն ունեցողներից մեկը։

ChAdOx1 nCoV-19 անունը կրող պատվաստանյութը ստեղծվել է աննախադեպ արագությամբ։ 1077-հոգանոց կլինիկական փորձարկման փուլում հաստատվել է, որ այն խթանում է մարդու մարմնում կորոնավիրուսի հակամարմինների առաջացմանը։

Բրիտանիայի կառավարությունն արդեն պատվիրել է 100 մլն պատվաստանյութի դեղաչափ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ AstraZeneca Plc-ն համաձայնել է ԱՄՆ-ին մատակարարել իր ստեղծած պոտենցիալ պատվաստանյութի 300 մլն դեղաչափ՝ $1.2 մլրդ կանխավճարի դիմաց (յուրաքանչյուր դեղաչափի համար՝ $4)։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---