Apple-ը մոտ 75 մլն նոր iPhone կթողարկի՝ 5G հասանելիությամբ

Apple-ը մոտ 75 մլն նոր iPhone կթողարկի՝ 5G հասանելիությամբ

PanARMENIAN.Net - Ամերիկյան Apple ընկերությունը մատակարարներին խնդրել է 75 մլն-ից ոչ պակաս iPhone արտադրել՝ հինգերորդ սերնդի բջջային կապի (5G-ով) հասանելիությամբ, փոխանցում է «Վեդոմոստին»:

Հաջորդ սերնդի iPhone-ների մատակարարումը 2020-ին կարող է հասնել 80 մլն-ը։ Ընկերությունը պլանավորում է 2020-ի հոկտեմբերին 5G հասանելիությամբ 4 նոր մոդել թողարկել։

Նոր սմարթֆոնները տարբերվում են դիզայնով։ Նշվում է, որ 6․7 դույմանոց էկրանը նոր iPhone-ների լավագույն բարելավումներից մեկն է։

Ավելի վաղ Apple-ը հայտարարել էր նոր iPhone-ների՝ սեպտեմբերին կայանալիք շնորհանդեսի հետաձգման մասին։ Ըստ տվյալների՝ շնորհանդեսը տեղափոխվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---