10 փետրվարի 2009 - 13:50 AMT
ԵԱՀԿ ԽՎ-ն դրական է գնահատում ղարաբաղյան գործընթացին օգնելու Իրանի առաջարկը
«Ղարաբաղյան խնդրի լուծման համար ցանկացած օգնություն ողջունելի է: Սակայն պետք չէ մոռանալ, որ Իրանն իր խնդիրներն ունի համաշխարհային հանրության հետ»,-PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի եւ Վրաստանի գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը: Նրա խոսքերով, եթե ամռանը Իրանի նախագահ ընտրվի Մոհամմադ Խաթամին, ապա տարածաշրջանում փոփոխություններ տեղի կունենան: Խաթամին ավելի հավասարակշռված քաղաքական գործիչ է, քան այժմյան նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Նշեմ նաեւ, որ ԵՄ-ն այնուամենայնիվ հուսով է, որ հնարավոր է Իրանի հետ ուղիղ եւ անկեղծ երկխոսություն վարել միջուկային ծրագրի շուրջ»,-ասել է Լենմարկերը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ