Անհայտը Թալիշում հրկիզել է 7 առանձնատուն, 3 կացարան և ալրաղաց

Անհայտը Թալիշում հրկիզել է 7 առանձնատուն, 3 կացարան և ալրաղաց

PanARMENIAN.Net - Արցախում անհայտ անձը հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու նպատակով հրդեհել է ԱՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքում տեղակայված Ն. Ա.-ին, Բ. Ս.-ին, Գ. Օ.-ին, Ա. Ա.-ին, Վ. Ա.-ին, Ն. Ս.-ին և Զ. Դ.-ին պատկանող առանձնատները և 3 կացարան, ինչպես նաև համայնքին պատկանող ալրաղացը:

Նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս է պատճառվել, տեղեկացնում է Արցախի քննչական կոմիտեն։

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---