Լավրով․ ՀՀ-ն և Ադրբեջանը շահագրգռված են ԼՂ խնդրի կարգավորմամբ

Լավրով․ ՀՀ-ն և Ադրբեջանը շահագրգռված են ԼՂ խնդրի կարգավորմամբ

PanARMENIAN.Net - Հայաստանը և Ադրբեջանը շահագրգռված են արցախյան հակամարտության կարգավորման հարցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ուսանողների ու դասախոսների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նա նաև նշել է, որ նախօրեին շփվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

«Այնպիսի զգացում ունենք, որ երկու կողմն էլ շահագրգռված են, որպեսզի իրավիճակը հանդարտվի, որպեսզի վերսկսեն հանդիպումները, որոնք կազմակերպում են համանախագահների ներկայացուցիչները տարածաշրջանում»,-ասել է Լավրովը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը բացարձակ առաջնահերթություն է Հայաստանի համար։ Նախարարը նշել է, որ աշխատանքի կարևոր ուղղություն է մնում միջազգային վերահսկման մեխանիզմների ներդրումը։ 2020-ի հուլիսի 12-16-ին Ադրբեջանը Հայաստանի սահմանի հյուսիսային՝ Տավուշի ուղղությամբ ռազմական գործողություններ էր սանձազերձել։ Սահմանային լարման հետևաքնով հայկական կողմը 5 զինծառայող կորցրեց, Ադրբեջանը հայտարարել է 12 զոհի մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---