Վրաստանում ընտանեկան բռնության ենթարկնածներին կհետևեն էլ.թևնոցով

Վրաստանում ընտանեկան բռնության ենթարկնածներին կհետևեն էլ.թևնոցով

PanARMENIAN.Net - Վրաստանում էլեկտրոնային թևնոց կհագցնեն ընտանեկան բռնության ենթարկած մարդկանց։ Imedinews-ի փոխանցմամբ՝ նպատակը բռնության զոհերին պաշտպանելն է։

Էլեկտրոնային հսկողությունից խուսափելը կհամարվի խափանման միջոցի պահանջների խախտում և հնարավոր է՝ հանգեցնի քրեական պատասխանատվության:

Օրենքը մշակել են Վրաստանի կառավարությունը և ՄԱԿ-ը միասին։ ՄԱԿ-ը Վրաստանին արդեն փոխանցել է նման թևնոցների 100 օրինակ։

Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ 2019-ին քրեական պատասխանատվության է ենթարկվել 4600 մարդ՝ ընտանեկան բռնության համար։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---