25 մլն դրամ բեյրութահայերին՝ ՀՅԴ «Օգնիր եղբորդ-Լիբանան» ծրագրի միջոցով

25 մլն դրամ բեյրութահայերին՝ ՀՅԴ «Օգնիր եղբորդ-Լիբանան» ծրագրի միջոցով

PanARMENIAN.Net - «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության Գերագույն մարմնի հայտարարած «Օգնիր եղբորդ-Լիբանան» ծրագրի արդյունքում՝ մոտ 10 օրում հանրային դրամահավաքով հավաքվել է մոտ 25 մլն դրամ, հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։

«Սեպտեմբերի 1-ին 1000 ընտանիքի համար նախատեսված պարենամթերքի արկղերով բեռնված ինքնաթիռը կուղևորվի Լիբանան։ Լիբանան կմեկնեն նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանը»,-ասված է հայտարարության մեջ։

5 մլն դրամի օգնություն է տրամադրել նաև Սիրիայում բնակվող հայերին։

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Մահացածների թիվը հասել է 173-ի: Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին: ՀՀ-ն ու Արցախը Բեյրութի հայ համայնքին օժանդակություն արդեն ուղարկել են։ Լիբանանն ավելի վաղ բարեկամ երկրներից օգնություն էր խնդրել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---