Երևանում ու Արմավիրում ալկոհոլից թունավորվածները 23-ն են. 2 տարբեր դեպք է

Երևանում ու Արմավիրում ալկոհոլից թունավորվածները 23-ն են. 2 տարբեր դեպք է

PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք, այդ թվում 11-ը՝ մահվան ելքով: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

23 դեպքից 17-ը (որից 8-ը՝ մահվան ելքով) գրանցվել է Արմավիրի մարզում, բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի:

Մնացած 6 դեպքն արձանագրվել է Երևանում, որից 3-ը՝ մահվան ելքով: Բոլոր տուժածներն օգտագործել են բժշկական սպիրտ:

Տուժածները տեղափոխվել են հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններ. 3-ը՝ Արմավիրի ԲԿ (3-ը` մահացած), 17-ը՝ Արմենիա ՀԲԿ (8-ը` մահացած), 2-ը՝ Թիվ 1 համալսարանական կլինիկա, 1-ը՝ Էրեբունի ԲԿ:

12 պացիենտից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է, նրանցից 2-ը միացված է արհեստական շնչառության սարքին, 3–ը՝ ծանր վիճակում, 2-ը՝ միջին ծանրության և 2 անձ՝ դեռևս առանց կլինիկական նշանների: Եվս 1-ը գրավոր հրաժարվել է բուժօգնությունից և դուրս գրվել Արմենիա ՀԲԿ-ից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---