ՀՀ-ում կորոնավիրուսի 197 նոր դեպք կա և 4 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 197 նոր դեպք կա և 4 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում սեպտեմբերի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 44,075-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 197-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 4 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 884 դեպք կա, այլ պատճառով՝ 269։

Ապաքինվել է ևս 275 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 38,631 է, փաստացի բուժվողներինը՝ 4291 է։

Մեկ օրում թեստավորվել է 2460 մարդ։ Ընդհանուր առմամբ, 209,389 թեստ է արվել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---