150 մլն դրամ «Էրեբունի-Երևան» տոնից՝ 2 թատրոնի վերանորոգմանը

150 մլն դրամ «Էրեբունի-Երևան» տոնից՝ 2 թատրոնի վերանորոգմանը

PanARMENIAN.Net - Երևանի օրվան նվիրված «Էրեբունի-Երևան» տոնակատարության 2020-ի բյուջեի մոտ 80%-ը՝ 150 միլիոն դրամ կուղղվի համայնքապատկան երկու թատրոնի վերազինմանն ու վերանորոգմանը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

Գումարով կվերանորոգվեն Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը և Պատանի հանդիսատեսի թատրոնը։ Դրանք վաղուց նորոգման կարիք ունեն։

Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է նաև Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, որն արդեն վերանորոգված ու նորագույն լուսային ու ձայնային տեխնիկայով վերազինված շուտով կվերսկսի իր աշխատանքը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---